ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 21-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,09 դրամով՝ կազմելով 387,16 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0,02 դրամով և կազմել 419,99 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,03 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,01 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504,20 դրամ՝ նվազելով 0,97 դրամով։