ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Էդգար Զաքարյանին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին, տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Նա զբաղեցնում էր «Զաքարյան Քոնսթաքշն Սոլուշնս» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։
Հոկտեմբերի 11-ին Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։