«Նոա»-«Ուրարտու» հանդիպման ժամանակ խաղը որոշ ժամանակով ընդհատվել է երկրպագուների ակցիայով։ Նրանք պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները պարզել են «Ձեր ժամանակը եկել է» գրությամբ պաստառ և վանկարկել՝ «Հեռացի՛ր»։ Ավելի ուշ հանդիպումը վերսկսվել է։
FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում 0:2 հաշվով Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ-ի ղեկավարի հրաժարականի երկրպագուների պահանջին միացել էր նաև «Փյունիկը»։ Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականի պահանջին։