Նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 12-14, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է +4-ից -1 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։
Արարատի մարզում սպասվում է 12-14 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12, նախալեռնային շրջաններում՝ 4-9 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 6-7 աստիճան տաքություն։