Հրազդանի կիրճում 300 հազար տարեկան բնության հուշարձան է ոչնչացվել՝ շենք կառուցելու նպատակով, հայտնել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Դեմոյանն ավերված հուշարձանն անվանել է Երևնաի այցեքարտներից մեկը։
«Սա դեռ սկիզբն է։ «Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել», – գրել է պատմաբանը: