Նոյեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 10-12, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։
Արարատի մարզում սպասվում է 11-14 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 10-12 աստիճան տաքություն: