Ձեզ ենք ներկայացնում նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Որոշ մասնագիտական հարցերում ձեզ համար հեշտ չի լինի ընդհանուր հայտարարի գալ գործընկերների հետ։ Փորձեք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը։ Անհանգստությունը, վախերը մի կողմ դրեք, և դուք կտեսնեք իրական ելքը: Անվախ լինելը թույլ կտա հասնել չպլանավորված հաջողության:
Ցուլ
Թողեք ձեր բոլոր վախերն ու մտահոգությունները, հավաքեք ձեր ուժերը, մտքերը և գործեք: Երեքշաբթի մեծ զգուշությամբ արժե պատասխանատու որոշումներ կայացնել։ Հինգշաբթի լսեք ուրիշների խորհուրդները։ Դուք պետք է ավելի կոնկրետ լինեք ձեր երազանքների և ցանկությունների մեջ: Ձեր ճակատագրում կարող են լուրջ փոփոխություններ լինել:
Երկվորյակ
Այս շաբաթ կլուծվեն ձեր շատ խնդիրներ, կբացվի ճիշտ ճանապարհը։ Արժե մտածել հեռանկարների մասին և հանգիստ գործել։ Իրավիճակի իրական տերը դառնալու իրական հնարավորություն ունեք:
Խեցգետին
Այս շաբաթ կարող եք հաջողությամբ հաղթահարել կարևոր գործերը, սակայն խուսափեք վտանգավոր իրավիճակներից: Մի հրաժարվեք գործուղումներից և երկար ճանապարհորդություններից։ Նրանք կարող են ձեզ հաջողություն բերել և, միևնույն ժամանակ, կօգնեն շեղվել տխուր մտքերից: Ուրբաթ կհաջողվի փայլել տաղանդով։ Փորձեք առավելագույնս օգտագործել բարենպաստ այս ժամանակը։ Շաբաթ օրն ընտանիքում վիճելի հարցերը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով։
Առյուծ
Աշխատեք խուսափել ավելորդ եռուզեռից և դյուրագրգռությունից: Լավ շաբաթ է տեղեկատվության վերլուծության և հավաքագրելու համար: Գործնական ծանոթությունները կարող են վերածվել ամուր կապերի։ Աշխատեք չխորտակվել մանրուքների մեջ։ Կենտրոնացեք գլխավոր ու կարևոր գործերի և խնդիրների վրա: Հանգստյան օրերին սպասվում են բազմաթիվ իրադարձություններ և անսպասելի հանդիպումներ:
Կույս
Այս շաբաթ չարժե անսպասելի արարքներ կատարել։ Փորձեք հաղթահարել կուտակված մանր խնդիրները։ Շաբաթվա առաջին կեսին սպասվում է հանդիպումների, զանգերի և թղթային աշխատանքների հոսք։ Հավանական են նաև կազմակերպչական միջոցառումների հետ կապված լրացուցիչ անախորժություններ: Ուրբաթ զգուշացեք ֆինանսական հարցերում հնարավոր խառնաշփոթությունից:
Կշեռք
Այս շաբաթ կամրապնդվեն նոր գործնական կապերը։ Համառությունն ու պրոֆեսիոնալիզմը կհանգեցնեն հաջողության: Բիզնես գործընկերների հետ ցանկացած բանակցություն խոստանում է արդյունավետ լինել։ Չորեքշաբթի կենտրոնացեք աշխատանքի և գործերի վրա, և դուք անմիջապես ժամանակ կունենաք կարևոր նախագծերն ավարտին հասցնելու համար: Հանգստյան օրերին սպասվում են նոր ծանոթություններ։
Կարիճ
Սպասվում է բավականին սթրեսային շաբաթ, բայց դուք կստանաք ամուր շահույթ։ Շատ կարևոր է հաղթահարել իներցիան և ապատիան, և արդյունքները սպասեցնել չեն տա։ Դուք վճռական եք, ուժով և լավատեսությամբ լի։ Բացահայտեք ձեր ստեղծագործական ներուժը, գործնականում կիրառեք հմտություններ: Հանգստյան օրերին ավելի շատ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերեք ձեր սիրելիին:
Աղեղնավոր
Աշխատավայրում և բիզնես գործընկերների հետ կապված փորձեք ավելի զուսպ լինել, մի կողմ թողեք խանգարող հույզերը և խոսեք հանգիստ և ըստ էության: Նույնիսկ, եթե դուք հայտնաբերել եք ինչ-որ մեկի շահը, պահպանեք չեզոք դիրք։ Ավելի լավ է ձեր ուժն ու եռանդը նվիրեք նոր գործարար կապեր հաստատելուն։ Տանը և ընտանիքում ձեզ սպասվում է հանգստություն և բարեկեցություն:
Այծեղջյուր
Հնարավոր են փոքր կոնֆլիկտներ վերադասի հետ։ Եթե չեք տառապում ավելորդ նեղացկոտությունից, ապա տեսնելով ձեր սխալները և ուղղելով դրանք՝ միայն կշահեք։ Հինգշաբթի չի բացառվում հիասթափությունն անձնական դաշտում։
Ջրհոս
Շաբաթվա սկզբին աշխատավայրում ստիպված կլինեք զբաղվել թղթերով, հաշվետվություններով և այլ հոգնեցուցիչ, բայց անհրաժեշտ գործերով։ Կարող եք որոշակի անկայունություն զգալ։ Շաբաթվա երկրորդ կեսը կլինի ավելի հանգիստ, քան առաջինը։ Ուրբաթ հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ և օգտակար ծանոթություններ։
Ձկներ
Այս շաբաթ շատ հաջող կարող են լինել ճանապարհորդությունները կամ տեղափոխությունները։ Կարող եք շատ բանի հասնել ձեր հմայքի օգնությամբ, բայց դեռ չպետք է չարաշահեք այն: Շաբաթվա կեսին կարող են խնդիրներ ծագել, իրենց մասին կհիշեցնեն հին պարտքերը, կոնֆլիկտներն ու ցավերը։