ՀՀ նախագահի աշխատակազմը հերքել է Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին առավոտյան սովորականի պես ներկայացել է նախագահական նստավայր և անցել աշխատանքային պարտականությունների կատարմանը:
«Նախագահն այժմ էլ գտնվում է աշխատավայրում և բնականոն կերպով շարունակում է իրականացնել իր աշխատանքը»,- ասել է Մարգարյանը:
Ավելի վաղ ArmLur-ը հայտնել էր, որ Խաչատուրյանի ինքնազգացողությունը նոյեմբերի 10-ին վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ կայքի տեղեկությունների՝ նախագահը սրտի հետ կապված խնդիրներ ունի։