ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը վարորդներին հորդորել է երթևեկել ձմեռային անվադողերով, տեղեկացրել են գերատեսչությունից։
ՆԳՆ-ն հայտնում է, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
«Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ՝ գերատեսչությունը տեղեկացրել է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։