Դեկտեմբերի 9-ից «Հայկական ավիաուղիներ»-ը վերսկսելու է չվերթերն իր ցանցի բոլոր ուղղություններով, հայտնել են ընկերությունից։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գործակալություններում:
Թռիչքներ կիրականացվեն Երևան-Մոսկվա, Երևան-Միներալնիե-Վոդի (ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերին) ուղղություններով։
Դեկտեմբերի 10-ից երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին թռիչքներ կիրականացվեն Երևան-Սոչի, դեկտեմբերի 11-ից՝ չորեքշաբթի օրերին Երևան-Ուֆա, իսկ դեկտեմբերի 13-ից՝ ուրբաթ օրերին, Երևան-Կազան ուղղություններով։
Դեկտեմբերի 15-ից կիրակի օրերին թռիչքներ կլինեն Երևան-Վոլգոգրադ ուղղությամբ, դեկտեմբերի 20-ից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևան-Դելի, դեկտեմբերի 28-ից՝ Երևան-Բաթումի ուղղություններով։