Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Սուրբ Պետրոսի տաճար, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ։
Այսօր ավելի վաղ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նոյեմբերի 18-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան։