Երևանում գտնվող Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար, հայտնում է «Քոչար» մշակութային հիմնադրամը։
Հիմնադրամը նշել է, որ արտիստի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղի ունեցածի մանրամասները կհայտնեն նոյեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված: Քոչարի ժառանգությունը վտանգի տակ է, հայկական պետությունը կարող է բախվել կատարված փաստի հետ»,- գրել է հիմնադրամը Facebook-ում։
Նշվում է նաև, որ կառավարությունը կատարվածի մասին տեղեկացված է, գործը գտնվում է Քննչական կոմիտեում։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 20-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6...