«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեկնաբանել է Երևանի Ավան թաղամասում էլեկտրաէներգիայի անջատումը։
Ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սարաջյանն Armenia Today-ին հայտնել է, որ հոսանքազրկման պատճառը բեռնատարի կողմից էլեկտրահաղորդման օդային գծերի վնասումն է։
Նրա խոսքով՝ ներկայումս վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և մեկ ժամվա ընթացքում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։
Ավելի վաղ Armenia Today տելեգրամյան ալիքի բաժանորդները հայտնել էին թաղամասում հոսանքազրկման մասին, սոցցանցերում հրապարակվել էր նաև հոսանքազրկված շրջանի նկարը։