Ժամը 22:29-ին վերականգնվել է Երևանի Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի հոսանքազրկված բաժանորդների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ թաղամասերը հոսանքազրկվել էին ժամը 19:55-ին։ Ընկերության ներկայացուցիչ Նատալյա Սարաջյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հոսանքազրկման պատճառը բեռնատարի կողմից էլեկտրահաղորդման օդային գծերի վնասումն էր։
Նշվում է, որ օպերատիվորեն իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ ՀԷՑ-ի, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։
«Էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար այս պահին ևս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։