ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին գործուղել է ԱՄՆ, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Գալյանը դեկտեմբերի 7-12-ը ԱՄՆ-ում մասնակցելու է Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ)։
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարարի պաշտոնում։