Դերասան Գնել Սարգսյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։
«Խնդրել եմ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին ընդունել իմ դիմումը։ Դուրս եմ եկել ՔՊ շարքերից»,- ուղիղ եթերում ասել է նա։
Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է կուսակցական գործունեությանը։ Նա հավելել է, որ սատարել ու սատարելու է ՔՊ թիմին, բայց այլևս չի ցանկանում «կուսակցական պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ»։
Դերասանը կուսակցության շարքեր էր մտել 2020թ․ վերջին, երբ իր խոսքով՝ «ՀՀ-ում ներքաղաքական վիճակը բարդ էր» ու շատերն էին դուրս գալիս ՔՊ-ից։