Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Այսօր ավելի վաղ Փաշինյանն ու Հակոբյանը երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էին Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, ծաղկեպսակներ դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։