Voice-ը հավաքել է ամանորյա տպավորիչ սանրվածքների ընտրանի, որոնք դուք կարող եք արագ և հեշտությամբ անել հենց տանը: Ընտրեք ձեր տարբերակը կորպորատիվ միջոցառման համար:
Այս սանրվածքների հիմնական առավելությունն այն է, որ դրանք ձեզնից շատ ժամանակ չեն խլի. դրանք կարող եք անել 5-15 րոպեում, քանի որ այստեղ հիմնական դերը խաղում են աքսեսուարները։ Ուշադրություն դարձրեք այս շքեղ և պարզ գաղափարներին:
Նրբագեղ ժապավենակապ
Երկար մազերը կարելի է հարդարել վայրկյանների ընթացքում։ Պարզապես մազերի մի քանի փունջ կապիր գլխի վերևում փայլուն սեղմակով և ստացիր տոնական ամանորյա սանրվածք:
Տոնական մեղվաբույն
Եթե ցանկանում եք լինել թրենդային, ապա հիշեք հիմնական կանոնը՝ ձեր մազերը պետք է մի փոքր անփույթ հարդարել, քանի որ բոհեմական շիկն ամենահամապատասխանն է ամանորյա արտաքին տեսքին։ Այստեղ որպես շեշտադրում ավելացրեք գլխակապ կամ վառ ժապավեն:
Մալվինայի գանգուրները
Հոլիվուդյան դասական ալիքները համադրեք մեծ ժապավենի հետ՝ հոլիվուդյան տեսք ունենալու համար:
Փայլուն հյուսք
Ինչպե՞ս պարզ հյուսքը տեղափոխել հաջորդ մակարդակ: Պարզապես դրա մեջ մի փայլուն վզնոց հյուսեք: Փայլերը միշտ էլ ավելի էլեգանտ են դարձնում տեսքը, իսկ ձմեռային արձակուրդները պարզապես հորինված են փայլելու համար:
Կարե ժապավենով
Ի՞նչ եք կարծում, կարեն ոչնչով չի՞ զարդարվում։ Փոքր սանրը և ժապավենի տեսքով արտահայտիչ աքսեսուարը ամենօրյա կարեն կվերածեն իսկական տոնական սանրվածքի։