Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ուշ երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ուշ երեկոյան սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 1-3, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից -3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից +1 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +5, հովտային շրջաններում՝ 5-7 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -6, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից +2 աստիճան։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-4 աստիճան տաքություն։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 0-3 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-3 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից -6, նախալեռնային շրջաններում՝ 2-6, հովտային շրջաններում 8-12 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 6-9 աստիճան տաքություն: