ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։