«Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսի սահմանված չվացուցակով չվերթերը, հայտնում են ավիաընկերությունից։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումը հասանելի է ավիաընկերության պաշտոնական կայքում:
Երևանից Մոսկվա չվերթ կիրականացվի ամեն օր։
Երևանից Սոչի հնարավոր կլինի թռչել յոուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
Երևանից Կազան չվերթեր կիրականացվեն ուրբաթ օրերին։
Դեկտեմբերի 21-ից Երևանից Միներալնիե Վոդի հնարավոր կլինի մեկնել յուրաքանչյուր օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից։
Երևանից Վոլգոգրադ չվերթ կգործի դեկտեմբերի 22-ից՝ կիրակի օրերին։
Երևանից Ուֆա չվերթը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին՝ չորեքշաբթի օրերին։
«Հայկական ավիաուղիները» հայտարարել էր դեկտեմբերի 9-ից ցանցի բոլոր ուղղություններով չվերթերը վերսկսելու մասին։