Վարչապետ նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանը և Միհրան Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Մասնավորապես, Ավետիսյանը վերանշանակել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։ Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։
Ավետիսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2022թ. հունվարի 5-ին։
Խաչատրյանը 2022թ. հունիսի 17-ին նշանակվել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
Փաշինյանի հրամանագրով Ջրային կոմիտեի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am...