Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին բուք է, մառախուղ և մերկասառույց, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Մասնավորապես, ժամը 16:00-ի դրությամբ Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր, հավելել են դեպարտամենտից։