ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդ թեստիս պատասխանը բացասական է, հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում:
«Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է»,- գրել է նա։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսային թեստի դրական պատասխանի պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Փաշինյանը միևնույն ժամանակ հավելել էր, որ մինչև դեկտեմբերի 25-ի օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26-ին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ: Վարչապետը նաև գրել էր, որ դեկտեմբերի 25-ին կորոնավիրուսային թեստի «ախտորոշումը բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի»։ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը նախագահել էր հեռավար։