Armenia Today-ը ներկայացնում է միջոցառումների ընտրանի երեխաների համար, որոնք կանցկացվեն Երևանում և մեր կարծիքով արժանի են բոլոր նրանց ուշադրությանը, ովքեր մտածում են, թե ուր գնալ երեխաների հետ ամանորյա տոներին:
Գնալ «Կաղանդը հեքիաթերենով» տիկնիկային ներկայացմանը
«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոնը հունվարի 10-ին 3-10 տարեկան երեխաներին հրավիրում է «Կաղանդը հեքիաթերենով» ամանորյա ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը տեղի կունենա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել +374 98 54 69 66 հեռախոսահամարով։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:
Լսել «Տանը Մենակ» ֆիլմի երաժշտությունը
Հունվարի 9-ին՝ ժամը 17։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Տանը Մենակ» համերգային նախագիծը։ Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ:
Դառնալ Ալադինի հեքիաթի մի մասը
Հունվարի 11-ին ազգային ակադեմիական թատրոնում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ալադին» մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան: Սա հեքիաթ է «Ալադինի» կախարդական լամպի և նրա մասին, որ բոլոր երազանքները կարող են իրականանալ։ Դերերում Լևոն Այվազյանը, Դավիթ Գասպարյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը, Նարեկ Հայկազյանն են:
Դիտել «Շչելկունչիկ» ինտերակտիվ ներկայացումը
Տոպ Տոպ շոուն ներկայացնում է The Nutcracker (Մարդուկ Ջարդուկը) մանկական ինտերակտիվ ներկայացումը, որը կանցկացվի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի հունվարի 10-ին՝ ժամը՝ 19:00-ին։ Լուսային և երաժշտական լուծումներով շոուի բեմադրության հեղինակը Արմեն Քուշկյանն է։ Տոմսերի արժեքը՝ 2000-5000 դրամ:
«Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցադրության տոմս գնել
Դեկտեմբերի 26-ից Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն են տալու այցելուներին հետևել Կիլիկիայի իշխանապետության կայացման և Հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։