Armenia Today-ի խմբագրակազմը շնորհավորում է իր ընթերցողներին 2025 թվականի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն, ուժ և եռանդ՝ դժվարությունները և սեփական թույլ կողմերը հաղթահարելու և նոր բարձունքների հասնելու համար։
2025 թվականի ուղենիշը, ըստ Armenia Today-ի, թո՛ղ դառնա ինքնազարգացման և ներքին խոչընդոտների վրա կառուցողական աշխատանքի միջոցով կյանքի որակը բարելավելու ցանկությունը։ Այս խոչընդոտը, մեր կարծիքով, խանգարում է ոչ միայն անձնական առաջընթացին, այլև փոխըմբռնմանը, որն անհրաժեշտ է ավելի պայծառ ապագա փնտրելու նպատակով ուժերը միավորելու համար։
Թո՛ղ լինի ներման և երախտագիտության տարի։ Գնահատե՛ք բարությունն ու լույսը, խուսափե՛ք հապճեպ եզրակացություններից և մի՛ շտապեք պիտակավորել այն, ինչն առաջին հայացքից ակնհայտ է թվում։
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին մաղթում ենք մեծ ուժ, լույս և հաջողություն՝ շարունակելու կառուցել ապագան Հայաստանում։ Հույս ունենք, որ աշխարհը կբացի իր աչքերը և ուժեղ քաղաքական գործիչները կկարողանան հասնել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու, իրենց տներում ապրելու և սեփական հողում արարելու իրավունքին։