Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։ Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»,- տեղեկացնում է գերատեսչությունը։
Ըստ այդմ՝ ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել երթևեկության կանոնները, լինել առավել զգոն և ուշադիր։