Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը հունվարի 6-ի ժամը 13։24-ին մարվել է, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր, տեղեկացրել են ՆԳՆ-ից։
«47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ Սահմանվել է հերթապահություն»,- նշել են ծառայությունից։
Հրդեհը բռնկվել էր հունվարի 5-ի՝ ժամը 8։00-ի սահմաններում։ Հրդեհի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված հրշեջ-փրկարարի թիվը գերազանցել էր 130-ը։ Ավելի ուշ հրդեհը մեկուսացվել էր։