Իրավապահները բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդուն և մի քանի հոգու, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նրանք բերման են ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում։ Կայքն այլ մանրամասներ չի հաղորդում։