Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների հարազատներին, հայտնում է «Ազատությունը»։
Կայքը չի մանրամասնում, թե ի՞նչ հարցեր են քննարկվել։ Նշվում է, որ նրանք կարճ հանդիպումից հետո հեռացել են առանց լրագրողների հետ զրուցելու։
Դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Քոչարյանի հետ։ Հարազատները նշել էին, որ իրենց ակցիան որևէ քաղաքական բնույթ չի կրում և հայտարարել, որ պատրաստ են մինչև օրվա վերջ սպասել և փակ պահել պողոտան։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։