Հայաստանի պատանեկան հավաքականի և հունական «Քսանտիի» պաշտպան Արման Մարկոսյանը տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Այս մասին հայտնել է Armsport-ը։
Արմանը դեռևս հանդես կգա Պրիմավերայում` Ֆլորենցիան ներկայացնող ակումբի երիտասարդական թիմում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել փորձաշրջան անցնելուց հետո:
Պաշտպանին անձամբ իր թիմում ցանկացել է տեսնել «մանուշակների» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ալբերտո Ակվիլանին:
Մարկոսյանը ծնվել է 2004 թվականին: Խաղում է պաշտպանության եզրերում: Ձախլիկ պաշտպանը ժամանակին հրավիրվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական և «Փյունիկի» դեմ կայացած ընկերական խաղում դարձել է գոլի հեղինակ: