Երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո: Այդ մասին տեղեկացնում է chess24 կայքը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն տվել է այդ տեղափոխության համաձայնությունը:
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է 100 լավագույն շախմատիստների վարկանիշները: Լևոն Արոնյանը նահանջել է երկու աստիճանով և այժմ 2772 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին 100-յակում տեղ են զբաղեցրել նաև մեր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն (54-րդ տեղ) ու Հրանտ Մելքումյանը (99):