Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վարձակալության ժամկետը լրանալու կապակցությամբ հեռացել է «Փյունիկից»:
23-ամյա Վարդանյանը վերադարձել է «Սոչի»։ Սոչիի թիմի հետ պայմանագիրը գործում է դեռ մեկուկես տարի ։
Վարդանյանն ամռանը վարձակալվել է Երեւանի «Փյունիկի» կողմից և թիմի կազմում տարբեր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ աչքի ընկնելով երեք գոլով և երկու արդյունավետ փոխանցմամբ։
Այս պահին կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 2-3 թիմերը։