Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը:
Եզրափակիչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին: 63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը: