«Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի 🇵🇱Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում: Այս մասին հայտնում են «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունից։
Կողմերի միջև վարձալական պայմանագրում ներառվել է նաև գնման իրավունք։ Այդ տրանսֆերը հաստատել է նաև «Յագելոնիայի» պաշտոնական կայքը։
20-ամյա հարձակվողը նոր ակումբի կազմում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։
Նշենք, որ Գրիգորյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Հավելենք, որ «Յագելոնիան» Էկստրակլասայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղից հետո վաստակել է 29 միավոր և 18 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։