Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշում է կայացրել։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։
«Հիշում եմ, երբ առաջին անգամ հագա հավաքականի մարզաշապիկը, դա Պանամայի դեմ ընկերական խաղ էր։ Երկրի համար իմ առաջին գոլը Էստոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում էր։ Ես ուզում էի հաղթել իմ կարիերայի յուրաքանչյուր քայլի ժամանակ, որքան էլ դժվար լինի։ Վերջին 15 տարիների ընթացքում ինձ համար պատիվ էր խաղալ իմ երկրում։ Առավել ևս պատիվ է լինել թիմի ավագը վերջին 6 տարիների ընթացքում։
95 միջազգային խաղերից, համառ աշխատանքից, իմ երկրի դաշտում աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո ես որոշում կայացրեցի հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից»,-գրել է Մխիթարյանը՝ նշելով, որ այդ որոշումը կայացրել է 2021-ի նոյեմբերին Գերմանիայի դեմ վերջին խաղից հետո։
«Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է։ Ես տվեցի այն ամենը, ինչ կարող էի տալ իմ հավաքականին։
Առաջիկա տարիներին ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ ակումբի կարիերայի վրա։
Իմ ֆուտբոլային բույնը ձուլվել է Հայաստանում, իմ հայրենիքում, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց, ովքեր ինձ աջակցել, մարզել են, ում հետ ես խաղացել եմ, ովքեր նպաստել եմ իմ աճին թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։ Հաջողություն եմ մաղթում իմ հավաքականին»,- հավելել է նա։