Դոհայում ընթացող մրցաշարում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը հավասարը չունեցավ հենացատկի եզրափակչում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել նաև Վահագն Դավթյանը օղակների վարժությունում, Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափերում: