Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոն» ակումբի Շչեցինի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության փետրվարի լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդվում է ակումբի Twitter-ի միկրոբլոգում։
«Առաջին ամիսն առաջնությունում և «ամսվա լավագույն խաղացողի» մրցանակը Բիչախչյանին։ Շնորհավորում եմ»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական «Պահոն» ակումբ է տեղափոխվել սլովակական «Ժիլինայից» այս տարվա հունվարին։
Բիչախչյանի պայմանագիրը նախատեսված է 3,5 տարով։ Լեհաստանի առաջնության 24 տուրից հետո 49 միավորով առաջատարը Պոգոնն է։