Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին մասնակցում է Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որտեղ հանդես է գալիս 18 երկրի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեր մարզիկներից երեքն արդեն հաղթանակ են տոնել իրենց առաջին մենամարտերում:
57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը հաղթել է Կոսովոն ներկայացնող Դիոն Կոնուշևիչին, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել Մակեդոնիան ներկայացնող Ալու Էնեսին, իսկ 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը առավելության է հասել վրացի Գիվի Տոդուայի նկատմամբ: Ընդ որում Անթանոսյանը երրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին: Այսօր երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, որի մրցակիցը Սերբիան ներկայացնող Մարկո Միզուրիցան է: