Արթուր Շախպազյանը երկրորդ հաղթանակն է տոնել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում մրցեց Չեխիան ներկայացնող Էրիկ Շուչի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Լոռու մարզը ներկայացնող մարզիկը տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց: Նա, բռնցքամարտի լեզվով ասած, խաղացնում էր մրցակցին՝ ժամանակին տեղ հասցնելով սեփական հարվածները: Արդյունքում 5:0 հաշվով վստահ ու գեղեցիկ հաղթանակ։