Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մեր երկրի համար առաջին մեդալն ապահովել է 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոնը ¼ եզրափակիչում մրցել է Ֆինլանդիան ներկայացնող Սուվի Տույուլայի հետ և պարզապես շանս չի տվել մրցակցին: Մենամարտի մեկնարկից ընդամենը 20 վայրկյան անց մեր մարզուհին նոկդաունի է ենթարկել ֆին մարզուհուն: Այնուհետև մրցակիցը փորձեց վաբանկ գնալ ու հախուռն հարվածներով նետվեց առաջ, բայց Էլիդան լավ էր դիմավորում նրան ու քիչ մրցավարը կրկին հաշիվ բացեց: Դեռևս 1-ին ռաունդի ավարտին 30 վայրկան կար և մեր մարզուհին ևս մեկ ուժգին հարված հասցրեց մրցակցին ու մենամարտն ավարտված է: Էլիդան կիսաեզրափակիչում է և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: