Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ևԵվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 3-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսւոնալ ռինգում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային։ Մրցակցի առողջությունից ելնելով ռինգի մրցավարը մենամարտը կանգնեցրել է 8-րդ ռաունդում և Բաչկովին գրանցել հաղթանակ։