Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվում է մարտի 20-29-ը, Լիլիթ Մկրտչյանը դարձել է վազող թիրախ ձևի չեմպիոն, իսկ Արուսյակ Գրիգորյանը դարձել է փոխչեմպիոն։
Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ Արմենակ Գալոյան) 10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց կանանց պայքարում խոցել է 561 միավոր։ Նույն վարժությունում Գյումու մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը խոցել է 557 միավոր։