Մարտի 27-ին Հայաստանի ազգային և Մ-21 հավաքականները մեկնեցին համապատասխանաբար Նորվեգիա և Սերբիա: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ: Նույն օրը Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում կմրցի Սերբիայի Մ-21 հավաքականի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – «Նորավանք»
Ստանիսլավ Բուչնև- «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Նազարյան – «Արարատ»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Հայաստանի Մ-21 հավաքականը Սերբիա է մեկնել հետևյալ կազմով՝
Դարպասապահներ
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Անտոնի Կազարյան – «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Դարոն Իսկենդերյան – «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Նորավանք»
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան – «Զիմբրու» (Մոլդովա)
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – «Նոա»
Սերգեյ Կոչկանյանը և Գրենիկ Պետրոսյանը հավաքականի հետ չեն մեկնել Սերբիա ստացած վնասվածքների պատճառով: