Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները հաղթանակներ են տոնել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեկնարկային մենամարտում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է սերբ Վեջիկո Գլիգոռիչին, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը առավելության է հասել ևս մեկ սերբ բռնցքամարտիկի՝ Բոյան Ստանոյլովիչի նկատմամբ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Դամիր Տոբային:
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: