Հայ շախմատիստները շարունակում են իրենց հաջող ելույթը Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Առաջատարների շարքում է եղել Շանթ Սարգսյանը, ով 4-րդ մրցախաղում ոչ-ոքի է խաղացել Իվիչ Վելիմիրի հետ սևերով։ Հայաստանի առաջատար շախմատիստ Գաբրիել Սարգսյանին հաջողվել է հաղթանակ տոնել Վագներ Դենիսի նկատմամբ։ Հաղթանակներ են տոնել նաև Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Էմին Օհանյանը ոչ-ոքի են խաղաղացել։
Այս պահի դրությամբ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ունեն 3,5-ական միավոր։ Հայկ Մարտիրոսյանն ու մամիկոն Ղարիբյանը՝ 3։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը՝ 2,5 և Էմին Օհանյանը՝ 1,5 միավոր։
Այսօր կկայանա առաջնության 5-րդ մրցախաղը։