Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, այսօր գրանցել է «Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։
Այս մասին նա հայտնել է սոցցանցային իր էջում։ Ռոտենբերգի խոսքով՝ Հայաստանում բացակայում է նման ֆեդերացիան։
«Ձեզանից որևէ մեկը կասի, որ դա անհնար է։ Հնարավոր է, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզությունը չի գրանցվել։ Մենք ունենք Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա, որի մեջ մտնում են չորս ուղղություններ», – նշել է Ռոտենբերգը՝ հավելելով, որ նա այժմ Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է։
Այնպես որ, նա, ով կարծում էր, որ մեզ մոտ ամեն ինչ ավարտվել է, ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ նոր է սկսվում, հավելել է նա։