Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա մայիսի 28-ից հունիսի 5-ը, հավաքականները ներկայացրել են ընտրանիների նախնական կազմերը:
Թիմ են ընդգրկվել Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ-ից բարձր)։
Կանանց ընտրանու հայտացուցակում են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):