Հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Վարկանիշի համաձայն՝ ներկայումս ԱՄՆ-ում հանդես եկող Լևոն Արոնյանը 2785 միավոր գործակցով զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կարլսենին (2864), ֆրանսիացի Ալիռեզա Ֆերուգիային (2084) և չինացի Դինգ Լիրենին (2799)։
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը 2681 միավորով 54-րդ տեղում էր, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 94-րդ (2649):
Հայկական արմատներով ամերիկացի Սամուել Սևյանը 2684 միավորով զբաղեցրել է 48-րդ տեղը վարկանիշում։