Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մինչև 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Ձոիձեին:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 5:1 հաշվով առավելության էր հասել Էրիկ Տորբայի նկատմամբ և կրկին բրոնզե մեդալակիր դարձել։
Նշենք, որ նախօրեին Մալխաս Ամոյանը դարձավ մինչև 77 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Եզրափակչում Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին: